Պակիստանում վթարի է ենթարկվել ուղևորատար ինքնաթիռ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

d3fe4920-9c22-11ea-9c78-4177edc716cbs.thumb_-750x375.jpg

«ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Geo հեռուստաընկերությանը, տեղեկացնում է, որ «Պակիստանի ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռը վթարի է ենթարկվել երկրի Կարաչի քաղաքում:

Ինքնաթիռը թռիչք էր կատարում Լահորայից դեպի Կարաչի, այն վթարի է ենթարկվել օդանավակայանի մոտ: Կադրերից երևում է, որ ինքնաթիռի ընկնելու վայրում սև ծուխ է բարձրանում: