Թուրքիան սկսում է զբոսաշրջիկներ ընդունել. Նեմրութը հունիսից կբացվի. Լուսանկարներ

820c5660-9c1e-11ea-9c78-4177edc716cbmt-nemrut-commegane-kingdom-14.jpg

 ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված Նեմրութը, որն աշխարհի ամենագեղեցիկ վայրերից մեկն է, որտեղից կարելի է հետևել արևածագին և մայրամուտին, այս տարի կորոնավիրուսի պատճառով մնացել է առանց այցելուների: 

Կոմմագենեի շրջանում գտնվող լեռը մոտ 2220 մետր բարձրություն ունի, այստեղ այս տարի ամենալուռ օրերն են: Անցյալ տարի լեռ է այցելել ավելի քան 160 000 մարդ:

Զբոսաշրջային սեզոնի սկսվելուն պես այցելուները պետք է լինեն դիմակներով և սոցիալական հեռավորություն պահեն: