Նա պետք է դատվի՝ այդքան մարդու «գլուխ ուտելու» համար. Ռուբեն Հայրապետյանը` Թորոսյանին

969481f0-9c16-11ea-9c78-4177edc716cbFotoram.io (12).jpg

Երեկ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գրառումը և ավելացրել իր մեկնաբանությունը.

« Վանեցյան Արթուրի հակաճգնաժամային կառավարության առողջապահության նախարարի ձեր թեկնածուն 😁`

1. Վարդանյան Արամ (հայտնի է, որպես Վստրեչի Ապեր)
2. Հայրապետյան Ռուբեն (հայտնի է, որպես Նեմեց Ռուբո)
3. Ավագյան Կարեն (հայտնի է, որպես Փուչիկ Կարեն)»: 

NEWSPRESS.am֊ը փորձել է կապ հաստատել Թորոսյանի «ցուցակում» հայտնված անձանց հետ: Հաջողվել է խոսել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ, ով պատասխանել է.

«Իհարկե, ես Ձեզ հաճույքով կպատասխանեի՝ Ձեր մասնագիտական աշխատանքը կատարելու համար, բայց, կներեք, ես չէի ցանկանա մեկնաբանել նման խեղկատակի ասածները։ Ես նրան երբևիցե նորմալ մարդ չեմ համարել, առավելևս այս կորոնավիրուսի տարածման պայմաններում, եթե առաջին իսկ օրվանից հետևած լինեիք նրա հայտարարություններին։ Իմ կարծիքով՝ նա պետք է դատվի՝ այդքան մարդու «գլուխ ուտելու» համար։

Ես մասնագետ չեմ և ես ինձ թույլ չեմ տա նրա մասնագիտական աշխատանքը գնահատել, բայց հետևելով մյուս երկրներին և գնահատելով նրա կատարած հայտարարությունները՝ հասկանում եմ, որ ինքն ուղղակի ադեկվատ մարդ չի և չի կարող ադեկվատ որոշումներ կայացնել՝ կորոնավիրուսի հետ պայմանավորված»,- ասել է Ռուբեն Հայրապետյանը: