Կարմիր բերետավորները առևանգել են Վահագն Չախալյանին. «Կամք»

«ԿԱՄՔ»-ի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ կարմիր բերետավորները առևանգել են «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության առաջնորդ Վահագն Չախալյանին և նախնական տվյալների համաձայն տասնմեկ կամքականների։ 

«Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը դատապարտում է և հաստատակամ հայտարարում, որ շարունակելու է պայքարը մինչև 7-րդ գումարման ազգային ժողովի ցրումը և ազգային ժողովի նոր ընտրությունների կազմակերպումը»,-ասված է հայտարարության մեջ: