Փողոցներում ճանապարհային երթևեկության երեք նոր նշան կհայտնվի. «Ժամանակ»

a690c2f0-9bf1-11ea-9c78-4177edc716cb504315.jpg

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է ներդնել երեք նոր ճանապարհային երթևեկության նշան՝ «Զբոսաշրջային ավտոբուսների համար կայանատեղ», «Բացի զբոսաշրջային ավտոբուսներից», «Շրջիկ առևտուր իրականացնող տրանսպորտային միջոցների համար կայանատեղ»։

Ըստ կառավարության՝ նման նշանների ներդրումը պայմանավորված է ՀՀ-ում զբոսաշրջային գործունեություն ծավալող կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ»: