Առաջին դասարանցիները հերթով կգնան դպրոց. բարձր դասարանցիները կսովորեն հեռավար․ «Ժամանակ»

658bef20-9bef-11ea-9c78-4177edc716cbeb0db369faedd83d01300ac7ab8405a2.jpg

«Ժամանակ» թերթը գրում է. «Մոտավորապես հայտնի է, թե ինչպիսին է լինելու կրթությունը հաջորդ ուսումնական տարվա առնվազն առաջին կիսամյակում: Ըստ կրթության համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրի՝ բարձր դասարանցիների կրթությունը կշարունակի լինել հեռավար, իսկ ավելի ցածր դասարանների աշակերտները դպրոց կհաճախեն հերթով՝ տարբեր ժամերի, որպեսզի դպրոցում աշակերտների մեծ կուտակումներ չլինեն:

Բացարձակ հեռավար ուսուցման համակարգ ներդնելը հնարավոր չէ, քանի որ ցածր դասարանների ուսուցիչները բողոքում են, որ հնարավոր չէ հեռավար համակարգով աշակերտներին գրել կամ տառեր սովորեցնել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: