Արսեն Թորոսյանի վարորդը կորոնավիրուսո՞վ է վարակվել

9419ffc0-9b8c-11ea-9c78-4177edc716cb835C1632-7057-4EDD-8568-AEEF6107A55F_w1200_r1.png

NEWMEDIA.am-ի աղբյուրները հայտնում են, որ առողջապանության նախարար Արսեն Թորոսյանի վարորդը կորոնավիրուսով է վարակվել։

Լուրը ճշտելու համար NEWMEDIA.am-ը դիմել է նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանին։

Խոսնակը մեզ հետ զրույցում նշեց, որ մարդկանց անձնական տվյալներ չի կարող  տրամադրել, առավել ևս, երբ խոսքը բժշկական գաղտնիքի մասին է։

Հիշեցնենք, որ այսօր նախարար Արսեն Թորոսյանը ներկա էր կառավարության նիստին, բայց նախորդ շաբաթ չկար։ Փոխնախարարը հայտնել էր, որ Թորոսյանը մեկուսացել է։