Չեմ հավատացել, որ մեկը ձեռք կբարձրացնի` արձանախմբի հերոսներից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում «Արարատ 73»-ի ֆուտբոլիստների արձանախմբի գողության փաստով։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասացել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Հիշեցնենք, որ Խորհրդային Միության չեմպիոն և գավաթակիր «Արարատ 73» ֆուտբոլային թիմի հաղթանակները հավերժացնող արձանախումբը, որը Երևանում տեղադրվել է լեգենդար թիմի հաղթանակի 40-ամյակի կապակցությամբ, այսօր թալանվել է: Գողացել են 19 խաղացողի ու մարզիչների արձանախմբի վերևի շարքի մարզիչների քանդակները: 

«Արարատ 73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը չի հավատում, որ երբևէ իրենց արձանները կարող էին գողանալ:  

«Եկել եմ և չեմ հավատացել, որ մեր արձանները կարող է մեկը ձեռք բարձրացնել և գողանալ, խոսքեր չեմ ճարում: Վանդալիզմ է, ինչ է, հո թուրքը չի՞ արել, հայերն են, չէ՞ արել: Նրանք սրբություն չունե՞ն: Զարմանում եմ: Մեր մարզիչների արձաններն են տարել՝ գլխավոր մարզիչ Սիմոնյանի, Հարություն Քեհեյանի, Օնիկ Աբրահամյանի և Ռոբերտ Ծաղիկյանի: Էդ 4 արձանը տարել են»,- ասել է Սերգեյ Պողոսյանը: