Գողացել են «Արարատ-73»-ի մարզիչներին

«Փյունիկ» ակումբի գրասենյակի ղեկավար Գրիգոր Թադևոսյանը ֆեյսբուքի իր էջում տեսաուղերձ է տեղադրել՝ նշելով, որ գողացել են «Արարատ-73»-ի ֆուտբոլային թիմի արձանախմբի որոշ քանդակներ` երրորդ շարքում կանգնած մարզչական խմբի արձանները: 

  

«Խնդրում եմ այն մարդկանց, ովքեր գողություն են կատարել, հետ վերադարձնեն արձանները: Թեկուզ թողնեն այստեղ, մենք շինաշխատանքները կկատարենք, կբերենք օրիգինալ տեսքին: Պատրաստ ենք դրամական պարգեւ տալ այն մարդուն, որը կօգնի գտնել արձանները»,- ասել է Թադևոսյանը:

Հիշեցնեքն, որ Խորհրդային Միության չեմպիոն և գավաթակիր «Արարատ 73» ֆուտբոլային թիմի արձանախմբի բացումը տեղի է ունեցել 2016 թ-ին:  Ֆուտբոլային թիմի փառահեղ հաղթանակները հավերժացնող արձանախմբի բացման պատիվը վերապահվել է լեգենդար ֆուտբոլիստներին:

«Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ բացված «Արարատ 73» ֆուտբոլային թիմի արձանախմբի հեղինակը Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն է, քանդակագործների խմբի ղեկավարը՝ Արմեն Սամվելյանը: