Մեծ «շնաձկները» նորից կպլստան պատժից․ ծխախոտային սկանդալը կհանգուցալուծվի

9e419120-9a5b-11ea-9c78-4177edc716cbf5ec4b81ae4c6e_5ec4b81ae4cad.thumb.png

«Ծխախոտային սկանդալը կարող է կոտրվել մի քանի սլաքավարի գլխին, իսկ մեծ «շնաձկները» նորից կպլստան պատժից։ Մեր տեղեկություններով, ՊԵԿ-ում այժմ զբաղված են մեղավորների «փնտրտուքով» և հրապարակային պատժի կազմակերպմամբ։

Ծառայողական քննություն է սկսվել, որի հետ կապված՝ հարցում ենք արել ՊԵԿ և պատասխանը ստանալուն պես կհրապարակենք։ Սակայն, նախնական տեղեկություններով, ոչ թե մաքսային գծով ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն է պատժվելու, այլ «Զվարթնոց» օդանավակայանի մաքսայինի պետը՝ Արևմտյան մաքսատուն-վարչության պետ Տիգրան Զաքարյանը։

Վերջինս Սերժ Սարգսյանի օգնական Մարտին Զաքարյանի որդին է։

Մարտին Զաքարյանը 2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանի հրամանագրով ազատվել էր օգնականի պաշտոնից։ Այնպես որ, երկու նապաստակ՝ մեկ հարվածով․ կազատվեն և՛ «Սերժի մնացուկից», և՛ ծխախոտի մաքսանենգության դեմ պայքար կցուցադրեն»,-գրում է թերթը: