«20»` Շավարշ Կարապետյանի մասին ֆիլմ կնկարահանվի. այսօր ծննդյան օրն է

d4cb2220-99c9-11ea-a623-1972f4e09fad63fcdbdd21af0ef40a0ef9d8215021588d8858116954776.jpg

Այսօր՝ մայիսի 19-ին, հայ սուզալողորդ, ջրասուզալող մարզաաձևում աշխարհի 11-ակի ռեկորդակիր, աշխարհի 17-ակի չեմպիոն, Եվրոպայի 13-ակի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն Շավարշ Կարապետյանի ծննդյան օրն է: Կենդանի լեգենդը դառնում է 67 տարեկան: Գրում է Armtimes.com-ը:

 

Շավարշ Կարապետյան պրոֆեսիոնալ լողորդի և վարպետի անունը լսելով՝ չեմպիոնի մեդալները չէ միայն, որ հիշում են մարդիկ, այլև կատարած սխրանքներն ու մարդկային կյանքեր փրկելու «սովորությունը»: Պատմության մեջ և մարդկանց հիշողություններում դաջվել է 1976 թվականի սեպտեմբերի 16-ը, երբ տրոլեյբուսը հայտնվել էր Երևանյան լճում: Շավարշն առանց վարանելու նետվել էր ջուրը, տրոլեյբուսից դուրս բերել ուղևորների մեծ մասին՝ այդպիսով փրկելով 20 կյանք: Նա կասեցրել էր մարզիկներով լի ավտոբուսի վթարը, մասնակցել Մարզահամերգային համալիրի խոշոր հրդեհի փրկարարական աշխատանքներին: 

Կինոռեժիսոր Արտակ Իգիթյանը «Հայֆիլմ» կինոստուդիայի հետ համատեղ պատրաստվում է էկրանավորել Շավարշ Կարապետյանի կյանքի և հերոսությունների պատմությունը: 

«20». այսպես է կոչվելու մարզական էքշըն-դրամա ժանրի կենսագրական ֆիլմը, որի գործողությունները առանցքային 1976 թվականի սեպտեմբերի 16-ի իրադարձությունն է: Հենց 20 կյանք էր փրկել Շավարշ Կարապետյանը: