Տեսախցիկները ֆիքսել են արջի` անցորդի վրա հարձակումը

Տեղեկություն էր տարածվել, որ Յարոսլավլում լույս երկուշաբթի գիշերը արջը հարձակվել է 26-ամյա տղամարդու վրա: Հարձակման պահը ֆիքսել էին փողոցի տեսախցիկները:  Գրում է Վեստի.Ռու-ն: 

Տաքսու վարորդը մեքենայի ազդանշանով և լուսարձակներով վախեցրել է կենդանուն, այդպես փրկելով անցորդի կյանքը:

«Խնդրում եմ պատասխանեք, ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ դուք փրկեցիք ինձ»,- մի քանի ժամ անց սոցիալական ցանցում գրել է մի երիտասարդ, ում վրա հարձակվել էր արջը: 

Յարոսլավլում արջի հարձակման պահին տղամարդը Yarnews պորտալին մանրամասն պատմել է տեղի ունեցածի մասին։ Տուժածի խոսքով՝ վայրի գազանի հարձակման պահին ինքը լսել է, թե ինչպես է մեքենան ազդանշան տալիս և թարթում լուսարձակները: Վարորդը բղավել է, որ անցորդը արագ մեքենա նստի, ապա տղամարդուն հիվանդանոց է տեղափոխել։

Վերքերը կյանքի համար վտանգավոր չեն եղել:

Հարձակումից հետո արջին հաջողվել է փախչել քաղաքից և թաքնվել անտառում։