Այսօրվանից ապրում ենք նոր կանոններով․ պարզ ցուցումներ՝ տնից դուրս գալուց առաջ

02a9cb10-98c6-11ea-a623-1972f4e09fadd3342960-95e2-11ea-a623-1972f4e09fadFotoram.io (37).jpg

Նոր արտակարգ դրության պայմաններում այսօրվանից կապրենք բոլորովին նոր կանոններով։ Ազատությունները, որ սահմանվել են նոր որոշումներով, նոր կենսաձև են թելադրում։

Այսօրվանից աշխատում է հանրային տրանսպորտը, բացվել են մանկապարտեզները, սննդի օբյեկտները, մոլերը։

Հակիրճ՝ թե որ դեպքում ինչպես տնից դուր գալ․

Հանրային տրանսպորտ

Տրանսպորտային միջոց նստելուց ուղևորները պարտադիր ախտահանում են ձեռքերը ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոցներով, պարտադիր է դիմակ կրելը, ցանկալի են՝ ձեռնոցները։

Տրանսպորտային միջոցից օգտվելիս անհրաժեշտ է ունենալ մանրադրամ ուղևորավարձի չափով՝ հնարավորինս բացառելով մանր վերադարձնելու անհրաժեշտությունը։

Տաքսիներում արգելվում է վարորդի կողքին ուղևորի նստեցումը:

Մանրապարտեզներ

Երեխաներին ընդունում ու ճանապարհում են մուտքի մոտ, հետևում են, որ պնողների միջև պահպանվի սոցիալական հեռավորությունը։

Երեխաները հենց մուտքի մոտ աշխատահում ու փոխում են կոշիկները, աշխատահում են ձեռքերը։

Բացառվում է երեխային ուղեկցող անձի մուտքը նախադպրոցական կրթական հաստատություն:

Աշխատում են բեռնաթափված խմբերով՝ 10-12 հոգանոց և ապահովելով խաղալու, պարապմունքների, սննդի և քնի ժամանակ երեխաների միջև 1.5-2 մետր սոցիալական հեռավորություն։

Բացառվում է մարդկային կուտակում ենթադրող միջոցառումների, այդ թվում՝ անցանց հավաքների ու ժողովների անցկացումը:

Եթե երեխան կամ ծնողը շփում են ունեցել վարակակրի հետ, ապա՝ հաճախել միայն համապատասխան բժշկական փաստաթղթի առկայությամբ։

Մանրակարպեզում օրը երկու անգամ պարտադիր ջերմաչափուկ  պիտի իրականացվի։

Հանրային սնունդ

Սպասարկումից առաջ մուտքի մոտ կատարվում է հաճախորդների ջերմաչափում:

Արգելվում է սպասարկել սուր շնչառական վարակների ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող այցելուներին: Նման այցելուի դեպքում անհրաժեշտ է անմիջապես տեղեկացնել ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ՝ զանգահարելով 8003 համարով:

Հաճախորդների սպասարկման սեղանները տեղակայել այնպես, որ տարբեր սեղանների հաճախորդների միջև ապահովվի առնվազն 1.5 մետր հեռավորություն:

Հանրային սննդի օբյեկտներում արգելվում է 5 հոգուց ավել անձանց մասնակցությամբ միջոցառումների իրականացումը:

Արգելվում է հաճախորդների սպասարկման ընդհանուր տարածքում յուրաքանչյուր 20 քառ. մետրի հաշվարկով 10-ից ավելի հաճախորդի միաժամանակյա ներկայությունը:

Հանրային սննդի օբյեկտներում արգելվում է նարգիլեի օգտագործումը

Մոլեր

Արգելվում է մոլ մտնել առանց դիմակ ու ձեռնոցնր։

Նույն խանութում երկու մարդուց ավելի մարդ չպիտի լինի միաժամանակ։