Շունը մարդու գլուխը բերանում շրջել է ռուսական ավանի բակերում

75760270-954d-11ea-a623-1972f4e09fad123-2.jpg

Մուրմանսկի մարզի Լուպչե-Սավինո-2 ռազմական ավանում շունն ատամներով բնակելի տան բակով տղամարդու գլուխ է տարել։ Կենդանուն նկատել է տեղի բնակիչներից մեկը, հայտնում է Կոմսոմոլսկայա պրավդան։

Հայտնի է, որ մահացած տղամարդը տնից հեռացել է մայիսի 7-ին կնոջ հետ վիճելուց հետո, ապա անհետ կորել է։ Կինը հայտնել է ամուսնու անհետանալու մասին նույն օրվա երեկոյան։

Մայիսի 13-ին արդեն ավանի բնակիչը տան բակում զբոսնելիս տեսել է, թե ինչպես է իրեն ընդառաջ գալիս անհետացածի գլուխը՝ շան բերանում։ 

Քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչությունում պարբերականին պարզաբանել են, որ տղամարդու մարմինը գտել են անտառում։

Նրա մարմնի վրա հայտնաբերվել են բազմաթիվ պատռված վերքեր, որոնք վկայում են տղամարդու՝ հոշատված լինելու մասին։