Զոքանչը բակում քայլելիս է եղել, երբ փեսան շանը վրան է բաց թողել․ ԼՈՒՐԵՐ.com

07441da0-943a-11ea-a623-1972f4e09fadtimthumb (2).jpg

Լոռու մարզի Ծաթեր գյուղում մայիսի երկուսին հովվաշունը մահացու վնասվածքներ էր հասցրել 78-ամյա կնոջը:  Դեպքի մասին մահացածի հարազատները տեղեկացրել էին ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղից ժամանած օպերատիվ խումբը պարզել էր որ նույն օրը, նշված գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում կինը քայլելիս է եղել, երբ նրանց պատկանող հովվաշունը շղթան կտրել ու հարձակվել է վերջինիս վրա: Կինը, կորցնելով հավասարակշռությունը, ընկել է գետնին, իսկ շունը բռնել է նրա դեմքի և պարանոցի հատվածը ու մի քանի անգամ թափահարել: Կնոջը շան ճիրաններից ազատել էր փեսան, որից հետո կնոջը տեղափոխել էին տուն, որտեղ էլ վերջինս մահացել էր:

 
 ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը դեպքի մասին այլ մանրամասներ իմանալու համար կապ է հաստատել Օձուն խոշորացված համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանի հետ:

Համայնքի ղեկավարը մեզ հետ զրույցում նշեց, որ իր տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ կնոջ մահը դիտավորությամբ կազմակերպել է փեսան, ով էլ դիմել է ոստիկանություն:
 
«Շանը ինքն է տուն բերել ու բաց թողել զոքանչի վրա, հետո զանգել է ոստիկանություն, կեղծ տեղեկություն տվել,-ասում է համայնքապետն ու հավելում,- մեր բնակիչն է, ճանաչում եմ, ագրեսիվ մարդ չէ»:
 
Համայնքապետը նշում է նաև, որ կնոջ մայրը իրենց հետ չի ապրել, նոր էին այդ տուն բերել:
 
«Ընտանիքը խաղաղ է եղել, ես արտառոց դեպքեր չեմ հիշում: Խնդիրը զոքանչի հետ է եղել, դրա համար էլ այդ քայլին է դիմել:»,- եզրափակեց Տիտանյանը: