Թրամփը վիճել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ․ Տեսանյութ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղղակի դադարեցրել է ճեպազրույցը լրագրողների հարցերին չպատասխանելու համար։

Ամեն բան սկսվել է նրանից, որ Թրամփին հիշեցրել են իր այն հայտարարությունը, թե ԱՄՆ-ում կորոնավիրուսն ախտորոշող թեստերն ամենաշատն են անցկացվել՝ ի համեմատություն որևէ այլ երկրի հետ:

Սակայն, որոշ լրագրողներ նկատել են, որ Միացյալ Նահանգներում մահացությունը կտրուկ ավելանում է:

Այն հարցին, թե ինչու է նման բան տեղի ունենում, Թրամը կտրուկ խորհուրդ է տվել այդ մասին Չինաստանին հարցնել: Բացի դա, նա այդ հարցը զզվելի է որակել, ինչն էլ բարկացրել է լրագրողին:

Այլ հարցերի նա հրաժարվել է պատասխանել՝ հայտարարելով, որ վերջինիս խոսքի հնարավորություն տրվել է, սակայն նա դա անտեսել է: