Երեխաները` եկեղեցու կոտրված հրեշտակների փոխարեն. հայտնի լուսանկարի մասին

74015b80-9226-11ea-8886-a10e38499924Fotoram.io (32).jpg

Այս հայտնի լուսանկարը դարձել է Շուշիի ազատագրման ֆոտոպատմության ամենալուսավոր էջը, ավելին` ասես հաղթանակի ֆոտոխորհրդանիշը: 

Շատերն են այն տեսել, տպավորվել, սիրել, բայց քչերը գիտեն դրա ստեղծման պատմությունը: 

Ասում են, որ երբ Շուշին ազատագրվել է ու հայ ազատամարտիկները մտել են քաղաք և տեսել են, որ կիսավեր Ղազանչեցոց եկեղեցու արձանե հրեշտակները կոտրված են, իրենց երեխաներին են բերել եկեղեցու բակ` հրեշտակների փոխարեն: 

Լուսանկարի ձախ հատվածում Շուշին ազատագրած հայրը ուրախությունից վեր է բարձրացրել իր փոքրիկին և ձեռքում բռնած թաշկինակը կարծես դարձել է փոքրիկ հրեշտակի թևերը: 

Լուսնկարում պատկերված ակնթարթը իրական է, առանց հատուկ բեմադրության: