Կնոջ մահից հետո Արոնյանն առաջին անգամ կխաղա

e74e0c10-856e-11ea-bc27-13eeb8dae40691525533_2594130880846093_1185975117650329600_n.jpg

Տեղի է ունենալու Ազգերի գավաթի առցանց մրցաշարը։

Ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, հայ Լևոն Արոնյանը, հոլանդացի Անիշ Գիրին և ուկրաինացի Աննա Մուզիչուկը կներկայացնեն Եվրոպայի թիմը։ Տեղեկությունը Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է Շախմատի միջազգային ֆեդերացիան (FIDE)։

Պահեստային խաղացողներն են լեհ Յան Կրիշտոֆ Դուդան ու վրացուհի Նանա Ձագնիձեն։ Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, թիմի ավագը կլինի շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը։

Երեքշաբթի FIDE-ն հայտնել էր, որ Ազգերի գավաթը տեղի կունենա 2020 թվականի մայիսի 5-10-ը։ Մրցաշարին կմասնակցեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի, Չինաստանի, Հնդկաստանի հավաքականները, ինչպես նաև «մնացած աշխարհի» թիմը։

Փաստացի սա հայ գրոսմայստերի առաջին խաղն է նախորդ ամիս կնոջը կորցնելու հետո։