Հենրիխ Մխիթարյանի մայրն ու զոքանչը փակված են մնացել Իտալիայում

443fccd0-80d6-11ea-ba22-21ce3a653a7826993763_1705437839516912_2298002945204439578_n.thumb.jpg

«Իտալիայում կարանտինային 6-րդ շաբաթում WhatsApp-ով կապվել ենք Հենրիխ Մխիթարյանի հետ ու փորձել ճշտել՝ ինչ է անում այսպիսի անսովոր պայմաններում»,- գրում է «Ռոմայի» կայքը։

Կայքի հետ զրույցում Մխիթարյանը պատմել է, որ շատ դժվար է մնալ տանը, ուզում ես դուրս գալ, մի բան խմել: Բայց դրա լավ կողմն էլ կա՝ շատ ժամանակ է կարողանում անցկացնել ընտանիքի ու հատկապես փոքրիկ Համլետի հետ:

Հենրիխը պատմել է, որ տանն են նաև մայրն ու զոքանչը: Նրանք Իտալիա են ժամանել որդու ծննդյան համար ու կորոնավիրուսի պատճառով փակված են մնացել թե տանը, թե Հռոմում:

Մխիթարյանն ասել է, որ անհամբեր սպասում է բնականոն կյանք վերադառնալուն:

Արմսպորտ