Արսեն Ջուլֆալակյանն առաջարկել է որոշ սպորտսմենների զորակոչը հետաձգել

c0812ee0-7f34-11ea-ba22-21ce3a653a7847682284_2279200358766397_3875825904349347840_n.jpg

ՀՀ ԱԺ պատգամավոր, օլիմպիական փոխչեմպիոն, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն այսօր Աժ-ում ելույթի ըանթացքում անդրադարձել է մարզիկների բանակ գնալու հարցին: Նա ՀՀ Պաշտպանության նախարարությանն առաջարկ է ներկայացրել: 

«Առաջարկում եմ օլիմպիական մարզաձևերի, ինչպես նաև շախմատի ու սամբոյի համար մինչև ամառային զորակոչը անցկացնել ՀՀ պատանիների առաջնություն, որի արդունքում կձևավորվեն ազգային հավաքականներ յուրաքանչյուր մարաձևից: Հավաքականներում ընդգրկված մարզիկներին, որոնք կծրագրավորվեն ներկայացնել ՀՀ-ն 2020թ. 4-րդ եռամսյակում կայանալիք վարկանիշային մրցաշարերում՝ այն է Եվրոպայի կամ աշխարհի առաջննություններում (եթե իհարկե համաճարակային իրավիճակը թույլ տա), ամառային զորակոչից տեղափոխել ձմեռային: Այսինքն՝ ընդամենը 3-4 ամսով հետաձգել նրանց զորակոչը: Նրանք, ովքեր այդ ընթացքում կկարողանան ձեռք բերել անհրաժեշտ վարկանիշը, կստանան օրենքով նախատեսված 4 տարվա տարկետման իրավունք կամ սպորտային վաշտում ծաայելու հնարավորություն»,- ասել է նա:

Այս առաջարկիր վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան  ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը մեջբերել էր կառավարության այն որոշումը, որում ասվում է, թե ովքեր տարկետման կամ սպորտային վաշտում շառայելու իրավունք ունեն, իսկ թե ինչ է նախատեսվում ստեղծված աննախադեպ իրավիճակի համար, պատասխանում չկար: