Մահացել է «Երկիր մեդիա» ՀԸ աշխատակից Արթուր Պետրոսյանը

19556210-7770-11ea-ba22-21ce3a653a78default (1).jpg

Կյանքից հեռացել է «Երկիր մեդիա» ՀԸ երկարամյա աշխատակից Արթուր Պետրոսյանը։ Այս մասին հայտնում է «Երկիր մեդիա» -ն:
Օրեր անց՝ ապրիլի 21-ին, նա կդառնար 46 տարեկան։ 
Մասնագիտական հմտություններով միշտ առանձնացող Արթուր Պետրոսյանն իր թիմակիցների հետ հեռուստաընկերության լավագույն հաղորդաշարարերի ամենապատասխանատու հատվածն է ապահովվել։ 

«Երկիր մեդիա» ՀԸ ամբողջ անձնակազմը ցավակցում է Արթուր Պետրոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ընկերներին․
 մեզ համար՝ մտերիմ ու հարազատ մարդու անժամանակ մահվան կապացությամբ։