Վրաստանի շուկայում փողն արդուկում են

df0133c0-776d-11ea-ba22-21ce3a653a78naryinkevgruziinacha.jpg

Վրացական Փոթի քաղաքի ագրարային շուկայում այցելուների համար սահմանել են մի կանոն. առկա կանխիկ միջոցները հատուկ աշխատակցին են հանձնում, որը ախտահանում է դրանք` արդուկի օգնությամբ:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Նշվում է, որ վարակազերծող հեղուկով մշակում են մետաղադրամներ, իսկ թղթային փողերը արդուկում են: Բացի այդ, շուկայում անցկացնում են քաղաքացիների թերմոսկրինինգ, նրանց նաև ձեռնոց են բաժանում։

Նման միջոցները ձեռնարկվել են կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։ Այս պահի դրությամբ Վրաստանում վարակվածների թիվը կազմում է 170 մարդ, երկու հիվանդ մահացել է, ևս 36-ը՝ ապաքինվել: