Արայիկ Հարությունյանը հրապարակել է ապրիլի 6-ի դասացուցակը

0678c170-7769-11ea-ba22-21ce3a653a78153147.jpg

«Վաղը բոլորդ միացե՛ք Հանրայինի եթերին, առավոտյան սովորելու ենք Ճանապարհային երթևեկության կանոնները` «Ուղևորների հիմնական պարտականությունները» 🙂

👨‍🏫Ապրիլի 6-ի դասացուցակը

Առաջին ալիքի եթերում առավոտյան 08։30-ից կլինի «Հանրային դասը»՝

📖Հայ գրականություն (9-րդ դասարան)
Թեմա՝ Գրիգոր Նարեկացի, տաղեր, «Մատյան ողբերգության»

⚠Ճանապարհային երթևեկության կանոններ (5-րդ դասարան)
Թեմա՝ Ուղևորների հիմնական պարտականություները

🧪Քիմիա (9-րդ դասարան)
Թեմա՝ Մետաղներ, նրանց ֆիզիկական և քիմիական հատկությունները

⛹‍♂Ֆիզկուլտուրա🤾‍♀

🔘11։15-ից եթերում կլինի «Բաց դասը»՝
☑Մաթեմատիկա. Թվաբանական քառակուսի արմատ և նրա հատկությունները
☑Ֆիզիկա. Մարմնի կշիռը

‼Մենք օրեցօր ավելացնում ենք տեսագրվող դասերը։ Դրանք հասանելի են յութուբյան մեր ալիքում` անվճար բոլորի համար։

🌐Ապրիլի 6-ին՝ առավոտյան 08։00-ից, https://www.youtube.com/user/armeduchannel/playlists էջում հասանելի կլինեն հետևյալ դասերը՝

✅Ես և շրջակա աշխարհը (4-րդ դասարան)
Թեմա՝ Ճանապարհորդություններ Աֆրիկայով

✅Ես և շրջակա աշխարհը (3-րդ դասարան)
Թեմա՝ Մեր քիթը և լեզուն

✅Կենսաբանություն (7-րդ դասարան)
Թեմա՝ Երկկենցաղներ

✅Մաթեմատիկա (5-րդ դասարան)
Թեմա՝ Կոտորակների հավասարությունը

✅Մայրենի (4-րդ դասարան)
Թեմա՝ Երգ ունեն

✅Մաթեմատիկա (5-րդ դասարան)
Թեմա՝ Խնդիրներ կոտորակների վերաբերյալ

✅Մաթեմատիկա (6-րդ դասարան)
Թեմա՝ Ուղղանկյան մակերեսը: Ուղղանկյունանիստի ծավալը

✅Մաթեմատիկա (6-րդ դասարան)
Թեմա՝ Մեկ անհայտով հավասարումներ»,- գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: