Քանաքեռ-Զեյթունից 3 բնակիչ կորոնավիրուսով մեկուսացվել է, բնակիչները խուճապի մեջ են

31ae32c0-776a-11ea-ba22-21ce3a653a78Fotoram.io (79).jpg

Ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Կարապետյանը, ով ներկայանում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, վարչապետ Փաշինյանին մեղադրում է` համապատասխան կառույցների անգործության համար: Նա նշել է, որ շենքի երեք բնակիչ կորոնավիրուսով մեկուսացվել է, իսկ շենքն այդպես էլ չեն ախտահանել: 

«Ձեր անփույթ աշխատանքի շնորհիվ մի ամբողջ շենք գտվում է խուճապի մեջ:
Հարգելի պարոն վարչապետ.
Ձեզ եմ հղում <<Քանաքեռ-Զեյթուն>> վարչական շրջանի բնակիչների հուզող հարցը: Հայտնում եմ Ձեզ այն մասին,որ մի ամբողջ բարձրահարկ շենքի բնակիչներ գտնվում են խուճապի մեջ: Մի քանի օր առաջ շենքից երեք բնակիչ մեկուսացվել են, որոնց մոտ հաստատվել է կորոնավիրուս հիվանդությունը: Մինչ այսօր շենքի ախտահանման ոչ մի աշխատանք չի կատարվել: Ահազանգել ենք պատկան մարմինների՝ համատիրության նախագահին, որն ինքնավստահ խոսում էր բնակչի հետ և պատասխանում, որ դա իր գործառույթների մեջ չի մտնում,ասելով, որ առավելագույնը կարող է տրամադրել քլոր՝ թող բնակիչներն իրենք վարակազերծեն: Փաստորեն բնակիչներն առանց համապատասխան հագուստների և գիտելիքների պետք է կատարեն այդ գործողությունները և արդյունքում ունենանք նոր վարակվածնե՞ր: Դրանից հետո շենքի բնակիչները միմյանցից անկախ զանգահարել են առողջապահության և պարետատան թեժ գծեր: Անցել է մոտավորապես 6-7 ժամ, ոչ մի գործողություն չի կատարվել, ավելացել է միայն շտապօգնության այցելությունների թվաքանակը՝ մարդկանց գցելով սթրեսային վիճակի մեջ: Ի պատասխան մեր զանգերի, պարետատան օպերատորները, որոնք չեն ներկայանում, ասում են, որ մեր հարցը փոխանցվել է համապատասխան մարմինների: Իսկ ե՞րբ սայլը տեղից կշարժվի, նրանք պատասխան չունեն: Կասեք ինչի՞ համար եք արտակարգ իրավիճակ հայտարարել, երբ մարդկանց տանը մնալու արդյունքում վարակվելու հավանականությունն ավելի շատ է: Ավելացնեմ, որ հարակից շենքում նույնպես կան վարակակիրներ և, այդ շենքում նույնպես ոչ մի գործողություն չի իրականացվել:
Իսկ թե ե՞րբ սայլը տեղից կշարժի, օպերատորները պատասխան չունեն: Միգուցե Ձեր միջամտությունից հետո հարցին լուծում կտրվի և, յոթանասունից ավել բնակարան ունեցող շենքի բնակիչները կստանան իրենց հուզող հարցերի պատասխանները»,- գրել է Գայանե Կարապետյանը: