Արսեն Ջուլֆալակյանի դուստրը շնորհավորել է պապիկի ծննդյան օրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

772c3e30-7762-11ea-ba22-21ce3a653a78Fotoram.io (78).jpg

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հայ անվանի ըմբիշ, Եվրոպայի, աշխարհի (1986) և օլիմպիական (1988) չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Լևոն Ջուլֆալակյանն այսօր՝ ապրիլի 5-ին, նշում է ծննդյան 56-րդ տարեդարձը:

Լևոն Ջուլֆալակյանի որդին՝ Արսեն Ջուլֆալակյանը, ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ փոքրիկ դուստրը շնորհավուրում է պապիկի ծննդյան օրը: Արսեն Ջուլֆալակյանը գրել է.

«Շատ հաճախ խուսափում ենք կիսվել դրականով,բարիով,նվաճումներով… տարբեր պատճառներով։ Արդյունքում սոցցանցերում երևում է հիմնականում բացասականը,անորակը…

Չնայած,որ ակամայից արտակարգ իրավիճակում ենք հայտնվել,պետք չէ կորցնել լավը տեսնելու և ուրախանալու կարողությունը։ Փորձություն է,որը միասնաբար կկարողանանք համեմատաբար թեթև հաղթահարել։

հ.գ. Պապիկի ծնունդն են շնորհավորում՝ հարմարվելով ստեղծված պայմաններին»: