Փլուզում՝ Երևանի Չարենցի փողոցում

c5987320-7746-11ea-ba22-21ce3a653a78l-5deVV2tjjw.jpg

ԱԻՆ լրատվական ծառայությունը հայտնում է, որ փլուզում է տեղի ունեցել Երևանում:

Այսօր ժամը13:01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երևանի Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 49ա տան մոտակայքում գտնվող չշահագործվող ջրամբարի արտաքին պատը:

 Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ փլուզված է հայտնաբերվել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հաշվեկշռում գրանցված չշահագործվող ամենօրյա կարգավորիչ ջրամբարի արտաքին պատի (10 քմ) մոտ 6 քմ հատվածը: