Պաշտոնյայի են ծեծել Երևանում

057aa040-7746-11ea-ba22-21ce3a653a78ծեծ.jpg

Երևանի Մարգարյան փողոցում՝ «Կայզեր» սուպերմարկետի մոտ, ապրիլի 2-ին ծեծի է ենթարլվել ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն Արման Աբրահամյանը։

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը ձայնային ազդանշաններ տալով՝ նրան իջեցրել է մեքենայից, ապա նա և ընկերներն անհիմն վիճաբանել են ՊՈԱԿ-ի տնօրենի հետ, վնասել նրա մեքենայի կողային հայելին և պատճառել վնասվածքներ, ապա հեռացել։

Ոստիկանները նրանց փնտրում են։