Մոսկվայի շտապօգնության ղեկավարի մոտ կորոնավիրուս են կասկածում

2f42e7a0-7734-11ea-ba22-21ce3a653a78pic_a8b281457676d8060c072b183a9d3267.jpg

Մոսկվայի շտապ օգնության ղեկավար Նիկոլայ Պլավունովին կասկածում են կորոնավիրուսակիր լինելու մեջ։

Այս մասին հայտնի է դարձել REN TV հեռուստաալիքին ։

Հեռուստաալիքի տվյալներով ՝ բժիշկն ինքնամեկուսացել է իր աշխատասենյակում ։ Այս պահին նա սպասում է թեստի արդյունքներին, հայտնում է Mash Telegram-ը ։

Նշվում է, որ Պլավունովը որոշել է ստուգվել, երբ վարակի կասկածներ են ունեցել նրա երկու տեղակալները: 

Մարտի 31-ին հայտնի է դարձել, որ կորոնավիրուսով վարակվել է Մոսկվայի Կոմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն:

Նրա գործընկերների խոսքով ՝ բժիշկը բավարար վիճակում է գտնվում հենց հիվանդանոցում։ Պրոցենկոն հայտարարել է, որ շարունակում է աշխատել, սակայն մեկուսացել է իր աշխատասենյակում ։

Վերջին տվյալներով ՝ Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5000 դեպք ։ Նրանցից 43-ը մահացել է, 333-ը ՝ բուժվել ։ Ընդհանուր առմամբ աշխարհում կա ավելի քան 1,2 մլն վարակակիր։