Հայտնի հեռուստաբժիշկը ցույց է տվել՝ ինչպես գնալ գնումների պանդեմիայի ժամանակ

75bc8cf0-7733-11ea-ba22-21ce3a653a78e5749a7e66d5967a0c5c573ac93864df.jpg

Բժիշկ և հեռուստահաղորդավար Ելենա Մալիշեւան Instagram-ում անձնական օրինակով ցույց է տվել, թե ինչպես պետք է պաշտպանվել խանութ գնալու ժամանակ կորոնավիրուսից:


Այնպես՝ նա առաջին հերթին դնում է շնչառական դիմակն ու ձեռնոց է հագնում:

Մալիշեւան նշել է, որ անհրաժեշտ է խոնավ անձեռոցիկներով սրբել սայլակները։

Պետք է վճարել ոչ կոնտակտային բանկային քարտով։

Դոմոֆոնի կոճակները պետք է սեղմել եղունգով կամ օգտագործել մագնիսական բանալին:

Նույն սկզբունքը վերելակի մեջ՝ միայն եղունգներ, պարզաբանել է Մալիշևան:

Տոպրակները տուն բերելիս պետք չէ հանել ձեռնոցները: Դրանք սպիրտ պարունակող լուծույթով է մշակել, հետո նոր է հանել։

Փաթեթները ևս պետք է սրբել ախտահանող անձեռոցիկներով։

Միրգն ու բանջարեղենը նա առաջարկել է լվանալ տաք ջրով ։