Առողջապահության փոխնախարարը կնոջ հետ մեկուսացել է Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում. ՀՐԱՊԱՐԱԿ

ff27c870-7714-11ea-ba22-21ce3a653a78image_750x_5e8988f98ca0c.jpg

Առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը կորոնավիրուսի վերահսկման ու համակարգման աշխատանքներով է զբաղվում: Այս ընթացքում համացանցում նկարներ հայտնվեցին, թե ինչպես է փոխնախարարը շրջում հիվանդանոցում, տեսակցում հիվանդներին:

Ինչպես «Հրապարակին» ասել են հիվանդանոցից, փոխնախարարի  կինն այս օրերին աշխատանքի է անցել Նորք-Մարաշի ինֆեկցիոն հիվանդանոցում, նա մասնագիտությամբ բժիշկ է:

Այսօր առավոտյան նա նկար է հրապարակել հիվանդանոցից: Զույգը անցյալ շաբաթ որշել է տեղափոխվել հիվանդանոց՝ երեխային ու տարեց ծնողներին վտանգի տակ չդնելու համար:

«Հրապարակի» հետ զրույցում պարոն Սմբատյանը հաստատել է տեղեկությունն ու ասել, որ միևնույն է՝ տուն միայն քնելու համար էին գնում: 

Իհարկե, դժվար է առանց երեխայի, բայց հանգիստ է, որ հարազատները վարակից հեռու են: 

Մանրամասները՝ սկզբաղբյուրում