Աչքիս ընկան հայտնի «բարերարի» ցուցադրաբար օգնություն բաժանելու կադրերը. Թոքմաջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

e00a3230-7713-11ea-ba22-21ce3a653a78Fotoram.io (77).jpg

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանն իր ֆեյսբուքյան էջում հիշել է 1993-1994 թթ-ները, երբ դպրոցական էին ու օգնություն տրվեց անապահով ընտանիքների երեխաներին: Նա հատուկ նշել է, թե ինչ զգուշությամբ էր ուսուցչուհին բաժանում այդ օգնությունը, որպեսզի հանկարծ չվիրավորվեին երեխաները: Այդ երևույթը համեմատել է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի` զինվորների ընտանիքներին ցուցադրաբար օգնություն բաժանելու երևույթի հետ:

Վահրամ Թոքմաջյանը գրել է.

«1993 կամ 1994թ. էր: Ինչ-որ ծրագրով, 1-5-րդ դասարանների էրեխեքին, որոնք կարիքավոր ընտանիքներից էին, «պասիլկա» էին տալիս: Կարիքավորը ո՞րն է, դասարանի կեսից շատն ստացավ: Սաղս էլ կարիքավոր էինք էլի: Բայց ինչ արեց մեր դասղեկը, ես էդ երբեք չեմ մոռանա: Էդ հետո իմացանք ու հասկացանք: Բոլոր «պասիլկա» ստացողներին, դեռ մի քանի օր առաջ, ժամերով, տեղով բաշխել էր, որ պահի դասերից հետո: Րոպեները՝ հաշված: Էն ձև էր բաժանել, որ անգամ ստացողներն իրար չտեսնեին: Էրեխա էինք, հանկարծ վատ կզգայինք, կկոտրվեինք: Ալեքսանյան Մառլենայիս ցավը տանիմ ես: Էս պատմությունն ինչի՞ հիշեցի: Աչքիս ընկան հայտնի «բարերարի» ցուցադրաբար օգնություն բաժանելու կադրերը»:

Մանրամասները` տեսանյութում: