Մայրաքաղաքի առանձին շրջաններում հորդ արձրև է. ցիկլոնը Հայաստանում է

1da2ae60-7129-11ea-b6c6-47e4cf4f6a89EE575479-EFCB-4267-8FDA-00ADE61F79C3_w1080_h608.jpg

ԱԻՆ Հիդրոմետ ծառայության բաժնի պետ Գագիկ Սուրենյանը ցերեկը հումորային գրառում էր արել՝ հաղորդելով, որ Հայաստան անձրևաբեր ցիկլոն է մտնում:

Արդեն երեկոյան ցիկլոնը հասավ հանրապետություն, իսկ այս պահին մայրաքաղաքում ու այլ շրջաններում հորդ անձրև է:

Ըստ կանխատեսումներ, մարտի 29-30-ը, ապրիլի 1-2-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Մարտի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում էլ մարտի 29-30-ը, ապրիլի 1-2-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Մարտի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Վաղը ցերեկը սպասվում է 16 աստիճան տաքություն: