Բացառիկ տեսանյութ. Ինչպես են Գերմանիայում կանխում վարակը սուպերմարկետներում

Գերմանական կարգապահությունն իրենն անում է, ասում են մասնագետները՝ հրապարակելով այստեղ վարակվածների՝ բարձր թիվն ու մահացությունների ցածր շեմը:

Ըստ որոշ հրապարակումների դրա պատճատն այն է, որ այստեղ որոշել են միանամից մեկուսացնել ու թեստավորել կոնտակտավորներին՝ թույլ չտալով, որ հնարավոր վարակակիրը էլի մարդկանց վարակի մինչև հիվանդության ախտանշաններն ի հայտ կգան:

Դրանից զատ, այստեղ խստորեն պահպանվում են անվտանգության միջոցառումները:

Օրինակը՝ Գերմանիայի Մյունխենգլադբախ փոքրիկ քաղաքի սուպերմարկետներից մեկը:

Թեև ամեն երկուշաբթի առավոտյան դարակաշարերը լցվում են ապրանքով, սակայն մի քանի ժամ անց դատարկվում են զուգարանի թուղթը, մաքրող միջոցները, հացը, պահածոները։

Վաճառողները, թեև առանց դիմակ են, միայն ձեռնոցներներով են, սակայն կան պարտադիր հեռավորության համար գծանշումները` 1.5 մ։ Դրամարկղի մոտ ևս պարտադիր է այդ հեռավորության պահպանումը, հաճախորդը դրամարկղի աշխատակցին անգամ չի կարող մոտենալ:

Գերմանիայում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 48 582-ի:

Տեղեկությունը տարածել է Ռոբերտ Կոխի համալսարանը:

Երկրում վարակի հետևանքով զոհել է 325 մարդ: