35 նոր դեպք, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը լարված է . Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ուղիղ եթերում տեղեկացրել է, որ այսօր Հայաստանում իրադրությունը լարված է կորոնավիրուսի հետ կապված:

35 նոր ախտորոշում է եղել, բայց իրավիճակը կառավարելի է և եթե պահպանենք պարետատան սահմանափակումները, ապա իրադրությունը կառավարելի կմնա ու առողջապահական համակարգը չի հասնի ճգնաժամի:

Վարչապետը տեղեկացրել է նաև, որ Հայաստան սննդի ներկրումն իրականացվում է բնականոն ռեժիմով, ամենօրյա կտրվածքով ինքը տեղեկություններ է ստանում իրադրության մասին, մթերային խանութներում խնդիր չկա:

Նա շնորհակալություն է հայտնել այն քաղաքացիներին, որ պահպանում են պարետատան սահմանած կանոնները:

Ներողություն է խնդրել անհարմարությունների համար:

Մանրամասները՝ տեսանյութում