Ռուսաստանը փակեց իր սահմանները, բայց ոչ հայկական բեռների համար. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում անդրադարձավ Ռուսաստանի՝ իր սահմանները փակելու մասին որոշմանը:

Նա տեղեկացրել է, որ Ռուսաստանը փակել է իր սահմանները, բայց ոչ հայկական բեռների համար:

Փաշինյանը տեղեկացրել է նաև, որ զրուցել է ՌԴ վարչապետի հետ, այդ փաստը հաստատվել է նաև այդ զրույցի ժամանակ:

Ինչպես բեռները տեղափոխվում էին, նույն ռեժիմով էլ կշարունակեն տեղափոխվել:

Լարսում էլ կան կուտակումներ, վերջին օրերին աշխատում են գործընկերների հետ՝ իրադրությունը քիչ թե շատ կարգավորելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում