Կորոնավիրուսով վարակված 2 մարդու վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ

2cd30b80-7112-11ea-b6c6-47e4cf4f6a89l-wiQrEP66YY.jpg

Ժամը 19:30-ի դրությամբ՝ ինֆեկցիոն հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բժշկական օգնություն և սպասարկում է ստանում թոքաբորբով 13 պացիենտ, որոնցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր (ինտուբացված են)։

Հիվանդանոցում բուժվող 2 քաղաքացու մոտ կորոնավիրուսային հիվանդության կրկնակի թեստի արդյունքները եղել են բացասական, նրանք դուրս են գրվել։ Գումարային առողջացածների թիվը՝ 30։