Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված 5-րդ մարդը մահացավ. ria.ru

eb6221e0-712f-11ea-b6c6-47e4cf4f6a895e7e03e9203027523b650f36.jpg

Մոսկվայում մահացել է 69-ամյա մի կինը, ում մոտ հաստատված էր COVID-19 կորոնավիրուսը:

Ռիա-ն հաղորդում է, որ կինը հիվանդանոց է դիմել արդեն երկկողմանի թոքաբորբով:
 Նրա մոտ եղել է նաև կարդիոսկլերոզ, երկրորդ աստիճանի աթերոսկլերոզ և քրոնիկ պիելոնեֆրիտ:

«Հիվանդանոցում 69-ամյա կնոջ մոտ երկկողմանի թոքաբորբ է հաստատվել: Բժիշկները կատարել են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, համալիր բուժում, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել»,- հայտնել են Մոսկվայի առողջապահության վարչության մամլո ծառայությունից:

Սա կորոնավիրուսից մահացության հինգերորդ դեպքն է Ռուսաստանում:

Երկրում վարակվածների ընդհանուր թիվը 62 շրջանում հասել է 1264-ի։