Հայ խաղաղապահների շրջանում կորոնավիրուսով վարակվածներ չկան

ՄԱԿ-ի հովանու ներքո Լիբանանում, ինչպես նաև` ՆԱՏՕ-ի՝ «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրով Կոսովոյում, Աֆղանստանում խաղաղապահ առաքելություններ իրականացնող մեր զորախմբերի զինծառայողներն առողջ են, կատարում են իրենց առջեւ դրված խնդիրները։ Նրանց շրջանում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ չկան:

ՀՀ ՊՆ  խոսնակ Շուշան Ստեփանյանը Խաղաղապահ բրիգադի հրամանատար, գնդապետ Արտակ Տոնոյանի հետ միասին կապ է հաստատել Լիբանանում, Կոսովոյում, Աֆղանստանում գտնվող զինծառայողների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում