ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսի նոր դեպք չի հայտնաբերվել. ՊՆ

Զինված ուժերում շարունակվում են հակահամաճարակային  միջոցառումներ ձեռնարկվել կոնորավիրուսի ներթափանցումը եւ տարածումը կանխելու համար: Այս մասին facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Կորոնավիրուսով վարակված մեր զինծառայողների առողջական վիճակը լավ է, 4 զինծառայող չունի ջերմություն, կորոնավիրուսի ոչ մի ախտանշան, իսկ մեկի մոտ թույլ արտահայտված ջերմություն կա: Այսօր լավ լուրեր ունենք, չունենք նոր նմուշառումներ, նոր մեկուսացվածներ: Իսկ մեկուսավածների առողջական վիճակը գերազանց է, տրամադրությունը բարձր»,-ասել է նա: