Կարանտինը կարող է երկարաձգվել ևս 1 շաբաթով․ Թորոսյան

db0bd110-70f3-11ea-b6c6-47e4cf4f6a89df-11.jpg

Հայտարարված կարանտինը կարող է երկարել, այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Ելույթ ունենալով «COVID-19. մարտահրավեր ընդհանուր վախին» առցանց համաժողովին` Թորոսյանը ներկայացրել է Հայաստանի կողմից կորոնավիրուսների բռնկման դեմ պայքարի համար ձեռնարկվող գործողությունները:

«Հայաստանը սահմանափակումներ է մտցրել` ԱՀԿ-ի, ՄԱԿ-ի եւ այլ միջազգային գործընկերների առաջարկություններին համապատասխան: Երկիրը մեկշաբաթյա կարանտինի մեջ է: Այն կարող է վերանայվել և երկարաձգվել եւս 7 օրով»,- հավելել է նախարարը: