Սոֆի Լորենի վրա է փլուզվել իր տան առաստաղը. «Կոմսոմոլսկայա պրավդա»

2288c120-70e9-11ea-b6c6-47e4cf4f6a89_111144780_0a3e2431-4db8-4afd-ac6b-4d9391a8d5c2.jpg

Իտալացի կինոաստղ Սոֆի Լորենի վրա փլուզվել է իր իսկ տան առաստաղը։ Դեպքը տեղի է ունցել Լորենի՝ Ժնևում գտնվող տանը, ուր աստղը տեղափոխվել էր՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Այս մասին «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին հայտնել է նկարիչ Նիկաս Սաֆրոնովը։

«Նրա տան առաստաղը փուլ է եկել՝ թեթև վնասելով դերասանուհուն։ Բարեբախտաբար, ամեն բան անցյալում է»,- պատմել է նա։

Նա նշել է, որ վերջերս 85-ամյա դերասանուհուն այցելել է վերջինիս որդին։ Լորենը նրան ընդունել է՝ չնայած պատահածին։

Նկարչի խոսքով՝ Սոֆին ստացել է թեթև տրավմաներ, սակայն չափազանց վախեցել է։