Տեղաշարժման թերթիկը պետք է լրացնել անգամ տան կողքին գտնվող խանութ գնալիս

d3d01580-70e6-11ea-b6c6-47e4cf4f6a891010386.jpg

ՀՀ-ում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության շրջանակներում ազատ տեղաշարժի սահմանափակումների օրերին տնից դուրս գալու ցանկացած դեպքում քաղաքացիները պարտադիր պետք է լրացնեն տեղաշարժման թերթիկը՝ պատասխանատվության զգացումը բարձրացնելու համար։

Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հիշեցրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը՝ անդրադառնալով քաղաքացիների կողմից հնչող մտահոգություններին, արդյոք տան հարևանությամբ գտնվող խանութ գնալիս պետք է ունենան տեղաշարժման թերթիկ, թե ոչ։

«Այդ թերթիկը քաղաքացիները պետք է պարտադիր լրացնեն տնից դուրս գալիս, անկախ նրանից գնում են իրենց տան կողքին գտնվող խանութ, թե ավելի հեռու գտնվող այլ վայր։ Տեղաշարժման թերթիկն ամեն անգամ լրացնելով մարդը կսկսի հասկանալ, թե ինչ է պատասխանատվության զգացումը։ Այդ ամենն այս գործընթացում օբյեկտիվություն կմտցնի»,- նշեց Մհրյանը։