Լա լիգան վերսկսելու երեք տարբերակ է քննարկվում

b90ee770-70d8-11ea-b6c6-47e4cf4f6a89960x0.jpg

Իսպանիայի ֆուտբոլի ասոցացիան և Լա լիգայի ղեկավարությունն առաջնությունը շարունակելու երեք տարբերակ է քննարկում:

Այս մասին գրում է Marca-ն: Եթե ամբողջ աշխարհում ստեղծված իրավիճակը դրական փոփոխություն ունենա առաջիկայում, ապա առաջնությունը կարող է վերսկսվել մայիսի կեսին և եզրափակվել հուլիսին: Երկրորդ տարբերակով մտադրություն կա  առաջնությունը շարունակել ամռանը և ավարտել օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Եվ երրորդ տարբերակը համարվում է ամենածայրահեղը` առաջնությունը կարող է վերսկսվել միայն սեպտեմբերին:

Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվեց  մարտի 12-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: