ԱԻ մեկ աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս

Արտակարգ իրավիճակների նախարարության մեկ աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Այս մասին Կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը։

«Ունենք նաեւ նրա հետ կոնտակտավոր մարդիկ։ Հերթափոխում լինում են 15–20 մարդ, եւ եթե նրանցից մեկը լինի վիրուսակիր, ստացվում է, որ այդ 15–20 հոգին դառնում են ակտիվ կոնտակտավորներ եւ հետագայի համար մենք պետք է նրանց մեկուսացնենք»,- ասաց Գաբրիելյանը։