Չինաստանը փակում է իր սահմանները բոլոր օտարեկրացիների առաջ

9989d080-704d-11ea-b6c6-47e4cf4f6a89366565a25d8f69728a74eb86afac88d6.jpg

Հայաստանի և Չինաստանի միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի ժամանակավոր կասեցումը երկարաձգվել է մինչև մայիսի 31-ը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ մարտի 28-ի ժամը 00.00-ից Չինաստանը ժամանակավորապես (ժամկետները նշված չեն) դադարեցնում է օտարերկրյա քաղաքացիների՝ այդ թվում նաև գործող վիզա և կացության կարգավիճակ ունեցող քաղաքացիների մուտքը երկիր։ Այս մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ՝ https://china.mfa.am/…/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%A1%…/7885»,- ասվում է գրառման մեջ: