Վաղն առավոտյան ժամը 6:00-ից ՀՀ տարածքը կախտահանվի. ԱԻ փոխնախարար

ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանը տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասել է, որ 500 զանգ են այս ընթացքում ստացել, որի մեծ մասը կապ է ունեցել կորոնավիրուսի հետ:

ԱԻՆ-ի ավտոբուսներով ու շտապօգնության մեքենաներով 400 կոնտակտավոր են մեկուսացրել:

Հոգբանական ծառայության կողմից տրվել է հոգեբանական աջակցություն, այդ գործընթացը շարունակվում է հիմա էլ:

Փոխնախարարն ասել է, որ իրականացվել են հանրային տարածքներում ախտահանման միջոցառումներ:

Բայց, եթե նախկինում դրանք կատարվում էին ըստ անհրաժեշտության, ապա վաղը առավոտյան ժամը 6-ից օրը երկու անգամ պարտադիր կախտահանվեն ՀՀ-ի ողջ տարածքի հանրային վայրերն ու կանգառները: