Կորոնավիրուսի հաղթահարման աջակցության հաշվի մուտքերը կազմել են մոտ 691,5 մլն դրամ

7ef697a0-703c-11ea-b6c6-47e4cf4f6a891010317.jpg

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին մարտի 27-ի ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 691 մլն 470 հազար 587.8 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 2802: