Կորոնավիրուսով վարակված 329 անձանցից 151-ը Երևանից են․ ՔԱՐՏԵԶ

087036c0-7039-11ea-b6c6-47e4cf4f6a89capture.thumb.png

ՀՀ ԱՆ հիվանդություների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի վերաբերյալ տվյալներ` ըստ մարզերի:

Ամենամեծ թվով հիվանդները Երևանում են՝ 151 վարակված։

Կոտայքի մարզում արձանագրվել է կորոնավիրուսի 57 դեպք, իսկ Արարատի մարզում՝ 56 դեպք, Շիրակի մարզում՝ 5, Լոռիում և Սյունիքում՝ երկուական դեպք։