Ուկրաինայում կորոնավիրուսից մահացածի դին պարկով փողոցում են թողել

a69c6bd0-7038-11ea-b6c6-47e4cf4f6a89timthumb.jpg

Ուկրաինայի Տերնոպոլսկիյ շրջանում բժիշկները փողոց են նետել կորոնավիրուսից մահացած 68-ամյա տղամարդու դին․ նա մահացել էր կորոնավիրուսից։ Այս մասին հայտնել է «112 Ուկրաինա» լրատվամիջոցը։

Մահացածի դուստրը՝ Աննա Պոլիշուկը, պատմել է, որ բժիշկներն առանց որևէ հրահանգների փակել են հիվանդանոցի դռները, իսկ հարազատները, առանց որևէ պաշտպանիչ միջոցառման, ստիպված են եղել տղամարդու դին դնել տոպրակի մեջ և տեղափոխել մեքենա՝ նույնիսկ դին քարշ տալով գետնին:

Աղջիկն ասել է, որ պատահական անցորդները խուսափել են օգնություն ցուցաբերելուց, քանի որ վախեցել են վարակվել։

Գերեզմանափորները նույն պատճառով հրաժարվել են գերեզման փորել, հարազատները ստիպված էին ինքնուրույն լուծել խնդիրը։