Վրաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների հերթական խումբը մեկնել է Հայաստան

7e33a8b0-702f-11ea-b6c6-47e4cf4f6a8938.gl.jpg

Վրաստանում ՀՀ դեսպանությունը մարտի 27-ին կազմակերպել է Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների հերթական խմբի մեկնումը հայրենիք։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։

«Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացած հատուկ թույլտվությամբ և Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է ՀՀ 23 քաղաքացիների մեկնումը հայրենիք։ Դեսպանությունը հոգացել է, որ քաղաքացիները տեղափոխվեն մինչև Երևան»,- ասված է հայտարարության մեջ։